Վթար Մառնեուլի-Սադախլո ճանապարհին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի-Սադախլո ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ըստ տեղեկությունների՝ իրար են բախվել բեռնատար միկրոավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է, ևս մեկ մարդ վիրավորվել է։ Տեղում մոբիլիզացված են շտապօգնության, հրշեջ-փրկարարական և ոստիկանական խմբերը։