«Սողացող անեքսիան» Վրաստանի տարածքներում. ԵԽԽՎ-ի որոշումները Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Դավիթ Զալկալիանին Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի գրավյալ տարածքներում տիրող ծանր իրավիճակին և օկուպացիոն ռեժիմի գործողություններին, որոնք էլ ավելի են խորացրել տեղի բնակչության անվտանգության և հումանիտար իրավիճակը:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը նաև տարածում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորի Վրաստանի մասին արած հայտարարությունը: Ըստ ամերիկացի դիվանագետի՝ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած արտաքին սպառնալիքներին, անվտանգության օգտագործողից վերածվել է անվտանգության պաշտպանող պետություն:

Ըստ Ջեյմս Գիլմորի, Վրաստանը, որի գերակայությունը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, շարունակում է հավատարիմ մնալ դաշինքի հանձնառությանը և մասնակցել ՆԱՏՕ-ի աջակցության հզոր առաքելությանը:

Ավելի ուշ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով անդրադառնում է նաև Ուկրաինայի և Վրաստանի դեմ Ռուսաստանի անօրինական գործողություններին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Վրաստանի սահմանների անօրինական հատումը և «սողացող անեքսիան» Վրաստանի շրջաններում` Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Հունվարի 30-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին կոչ արեց վերացնել Ղրիմի անօրինական անեքսիան, դադարեցնել Ուկրաինայի արևելքում ապօրինի զինված կազմավորումների աջակցությունը և լիարժեք կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:

Չնայած Ռուսաստանի կտրուկ առարկությանը, բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 49 կողմ, 17 դեմ: