Մահացած օպերատորի անձնական տվյալները հրապարակելու համար Վրաստանի ՆԳՆ-ն տուգանվել է

Վրաստանի պետական ​​տեսչության  ծառայությունը անձնական տվյալների պաշտպանության խախտում է համարել կադրերի հրապարակումը, որոնցում TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի տեղաշարժն է` մահվանից առաջ:

Ներքին գործերի նախարարությանը վարչական պատասխանատվության է ենթարկվել`  տուգանվելով 2000 լարիով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութերից ոչ մեկը չի պատասխանում հասարակությանը հետաքրքրող հիմնական հարցին` որոնք են Լաշքարավի մահվան կոնկրետ պատճառները, բացի այդ չի հստակեցվել այդ տեսանյութերի կապը Լեքսո Լաշքարավի մահվան հետ:

Ըստ պետական ​​տեսչական ծառայության` ստուգման արդյունքում բացահայտված հանգամանքները ցույց են տալիս, որ ՆԳՆ աշխատակիցները թույլ են տվել Լեքսո  Լաշքարավայի անձնական տվյալները բացահայտելու փաստ:

Հիշեցնենք նախապատմությունը. ՆԳՆ-ն  «Պիրվելի» հեռուստաընկերության  օպերատոր, դաժանաբար ծեծված Լեքսո Լաշքարավայի մահը կապել էր թմրանյութեերի հետ: Գերատեսչությունը Թբիլիսիի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների տեսանյութեր էր հրապարակել,  որոնցում  Լաշքարավան ընկերոջ հետ է: Երիտասարդները մոպեդով են:  Ըստ ՆԳՆ-ի` կադրերն արվել են օպերատորի մահվան նախորդ օրը:  Լաշքարավան ու  ընկերն այցելել են Սաբուրթալոյի տարածք, ինչպես նաև երկու անգամ եղել են ծայրամասային Պոնիճալայում,  որը համարվում է Վրաստանին ծանր թմրանյութերի մատակարարման հիմնական ալիքը:

Լաշքարավային տանը մահացած էին գտել հուլիսի 11-ին: Հուլիսի 5-ին  մասնագիտական պարտականությունները կատարելիս 53 լրագրող է վիրավորվել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված Արժանապատվության քայլերթին դեմ հանդես եկող ցուցարարների կողմից, և Լաշքարավան էլ նրանցից մեկն էր։ Նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում, իսկ հուլիսի 10-ին դուրս գրվել: