Ոսկյա զարդերի ապօրինի տեղափոխման դեպք է բացահայտվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի հետ համատեղ, բացահայտել է Թբիլիսիի օդանավակայանի մաքսային սահմանով առանձնապես մեծ քանակությամբ ոսկե զարդերի անօրինական տեղափոխման դեպք։

Գործակալության տվյալներով՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին, շրջանցելով մաքսային հսկողությունը, տեղափոխել է թանկարժեք քարերով 141,89 գրամ ոսկե զարդեր, որոնց մաքսային արժեքը կազմում է 36 հազար 657 լարի։

«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի հետ համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են, որ մաքսային կանոնակարգերի խախտմամբ Վրաստանի մաքսային սահմանով տեղափոխվել է առանձնապես մեծ քանակությամբ ապրանք։

Քննությունը պարզել է, որ Վրաստանի քաղաքացին, Թբիլիսիի օդանավակայանում, մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանի մաքսային սահմանով տեղափոխել է 141,89 գրամ թանկարժեք քարերով ոսկե զարդեր՝ 36 հազար 657 լարի մաքսային արժեքով։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով», — նշված է հաղորդագրության մեջ։