Լուսադեմին Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է հինգ ակտիվիստի։
TV Pirveli-ին ձերբակալվածների ընկերները հայտնել են, որ ձեռնաշղթա են հագցրել և տարել նշված ակտիվիստներին.
Մարիամ Մեկղանծիշվիլիին,
Սիմոն Մախարաձեին,
Դավիթ Ղուրծկաիային,
Գիորգի Տալախաձեին,
Դավիթ Գիունաշվիլիին։
Ակտիվիստների ձերբակալման հանգամանքներն ու պատճառները անհայտ են. Ներքին գործերի նախարարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել ակտիվիստների ձերբակալության մասին։