Վրաստանում ընտրությունները կեղծվում էին մինչև 2012 թվականը․ Կոբախիձե

«Նիկա Մելիան կեղծված ընտրություններ թող իրենց մոտ փնտրի»,- այսպես է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել Նիկա Մելիայի ընտրությունների կեղծման մասին հայտարարությանը:

Կոբախիձեի խոսքով, ընտրությունները ժողովրդավարական էին, իսկ ընդդիմության սադրանքներն անհաջող են:

«Վրաստանում ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել, դա հաստատել են բոլոր դիտորդական առաքելությունները: Ընտրությունները կեղծվում էին մինչև 2012 թվականը, ամեն տարի՝ 2006 թվականից սկսած: Նրանց սադրանքները նպատակ ունեին օգտակար արդյունք ապահովել, սակայն մենք նրանց խոստացել էինք դաժան պարտություն, ինչը և նրանք տեսան: Մենք ինչ խոստանում ենք «Միացյալ ազգային շարժմանը», կատարում ենք»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: