Ովքեր կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների կոմպետենցիան հավաստող քննությանը

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի սեպտեմբերի 17-ի հրամանով փոփոխություն է կատարվել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Հատուկ ուսուցչի քննության անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» հրամանում։

Մասնավորապես որոշվել է, որ թեստավորմանը մասնակցելու իրավունք ունի ոչ միայն Ուսուցչի մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման ծրագրում ընդգրկված գործող հատուկ ուսուցիչը, այլև հատուկ ուսուցիչ դառնալ ցանկացողը։

Կրթության նախարարության որոշմամբ, ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների գործող ուսուցիչների և գործող հատուկ ուսուցիչների համար կոմպետենտության հաստատման (մասնագիտական կարողություններ) քննությունների գրանցումը պետք է սկսվի սեպտեմբերին։ Քննությունը կհանձնեն նոյեմբերին։

Հրամանի համաձայն՝ առարկայական հանձնաժողովի որոշումից հետո 20 օրվա ընթացքում կհաստատվի առարկայական քննությանը մասնակցած գործող ուսուցիչների ցուցակը քննության արդյունքների հետ միասին։

Ոչ վրացալեզու դպրոցների կոմպետենցիան հավաստող քննությունների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերից