Նոր դեպքերից կրկնակի ավելի առողջացած ունենք. Էզուգբայա

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր դեպքերից կրկնակի ավելի առողջացած ունենք. 6 նոր դեպք կա և 12 առողջացած: Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Սա առաջին անգամ է, երբ հայտնաբերված և առողջացածների թվերի միջև այդքան մեծ տարբերություն կա և շատ հաճելի է, որ առողջացածների թիվն ավելին է: Ես կցանկանայի, որ այսպես շարունակվի», — լրագրողներին ասել է Էզուգբայան:

Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 517 է: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը: