Վրացական արտադրության ախտահանիչը ոչնչացնում է կորոնավիրուսը

Աշխարհում կորոնավիրուսային համավարակի տարածման հետ մեծացել է տարբեր ախտահանիչների պահանջարկը: Բազմաթիվ նոր արտադրողներ են հայտնվել վրացական շուկայում ևս:

Վրացական ELIXIR ընկերության արտադրության ախտահանիչը Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան լաբորատորիայում հետազոտություն է անցել, պարզվել է, որ վրացական արտադրության այդ ախտահանիչ միջոցը ամբողջովին ոչնչացնում է կորոնավիրուսի մանրէները: