Վրաստանի կառավարությունը 2020 թվականից ի վեր պահանջել է իրենց տրամադրել մինչև 500 մարդու/հաշիվների մասին տեղեկություն, հայտնել է Meta ընկերության թափանցիկության հարթակը:
«Վրացական երազանք»-ը Facebook-ի և Instagram-ի օգտատերերի վերաբերյալ ամենաշատ տվյալները պահանջել է 2023 թվականի առաջին կեսին։
Meta-ն համագործակցում է կառավարությունների հետ տեղեկատվություն փոխանակելու հարցում, բայց չի տրամադրում բոլոր պահանջվող տեղեկությունները։ Ընկերությունն անկախ է քննարկում հաճախորդի մասին տեղեկությունը յուրաքանչյուր առանձին դեպքում տրամադրելու նպատակահարմարությունը։
«Meta-ն պատասխանում է կառավարության կողմից տեղեկատվության հարցումներին՝ համաձայն գործող օրենսդրության և մեր ծառայության պայմանների։ Յուրաքանչյուր հարցում ուշադիր ուսումնասիրվում է իրավական հիմնավորման համար, և մենք կարող ենք մերժել կամ պահանջել լրացուցիչ բացատրություն չափազանց անորոշ կամ ընդհանուր հարցումների առումով», — ասված է կազմակերպության ուղեցույցում։