Ակնկալում ենք, որ լարին կկայունանա․ Բախտաձե

«Մենք ակնկալում ենք, որ լարին կկայունանա»,- լարիի փոխարժեքի և երկրի տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ նկատվում է առևտրային դրական դինամիկա և արտահանման բարձր ցուցանիշ: Նրա խոսքով, երկրի գործադիրն անում է ամեն ինչ տնտեսական ոլորտում աճող դինամիկան պահպանելու համար:

«Տնտեսության ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջնային բոլոր գործոնները դրական են, արտահանումը բավականին բարձր մակարդակի վրա է, ընթանում է առևտրային դրական դինամիկա, բնականաբար, լարիի փոխարժեքի վերաբերյալ լավատես ենք: Ավելին, առևտրային բանկերի վերլուծությունը ցույց տվեց, որ  ունեինք լարի ավելորդ արժեզրկում, բայց այժմ սպասելիքներ ունենք, որ լարին կկայունանա, կվերացվի այս բացասական ֆոնը», — ասաց Մամուկա Բախտաձեն: