«Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Կախա Կալաձեին։
Տեղեկությունը հաստատել է կուսակցությունը։
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի առաջադրման արարողությունը կկայանա վաղը՝ հուլիսի 31-ին։
Կախա Կալաձեն երրորդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։
Կալաձեն առաջին անգամ մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականին, իսկ երկրորդ անգամ վերընտրվել է 2021 թվականին։
«Վրացական երազանք»-ի քաղաքապետի առաջադրումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ, բայց կուսակցությունից հայտնեցին, որ տեխնիկական պատճառով թեկնածուի առաջադրումը հետաձգվել է և կկայանա այս շաբաթ։