Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական անձնագրերով Եվրոպա մուտքն արգելվում է

Եվրախորհրդի տվյալներով՝ Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական անձնագրեր ունեցողները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ և հատել եվրոպական սահմանները։

Եվրադեսպանները նման որոշում են կայացրել նաև Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերի վերաբերյալ։

Եվրախորհրդի տվյալներով՝ նախատեսվում է հարցը քննարկել Եվրախորհրդարանում, վերջինս, հավանաբար, առաջիկայում կհաստատի որոշումը, որից հետո փոփոխությունն ուժի մեջ կմտնի: