Թուշիշվիլին՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վրացի ձյուդոիստ Գուրամ Թուշիշվիլին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։

Թուշիշվիլին երրորդ հորիզոնականի համար պայքարում հաղթել է տաջիկ Թեմուր Ռախիմովին։

Վրաստանի ձյուդոյի հավաքականն աշխարհի առաջնությունում անհատական ​​մրցումներն ավարտեց մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալներով։