«Վրացական երազանք»-ը ներկայացրել է 2025 թվականի ՏԻՄ ընտրություններին շրջանների քաղաքապետի թեկնածուների անունները։
Թեկնածուներին ներկայացրել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ախալքալաքում քաղաքապետի թեկնածուն է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող Մելքոն Մակարյանը, Նինոծմինդայում` կրկին Անիվարդ Մոսոյանը, Ախալցիխեում՝ Վառլամ Ծիկլաուրին, Ադիգենիում՝ Գոչա Քիմաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մաղրակվելիձեն, Բորջոմիում՝ Մամուկա Գելաշվիլին:
Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիին, Ռուսթավիում քաղաքապետի թեկնածուն է Նինո Լացաբիձեն, Գարդաբանիում՝ Դավիթ Կարգարեթելին, Դմանիսիում՝ Կոբա Մուրադաշվիլին, Ծալկայում՝ Իլիա Սաբաձեն, Մառնեուլիում՝ Դաուր Իսմայիլովը, Թեթրիծղարոյում՝ Միխեիլ Ափցիաուրին, Բոլնիսիում՝ Զամուրի Չիտանավան: