Թբիլիսիում բացվում է վրաց-ուկրաինական ցուցահանդես

Թբիլիսիում Լեոնիձեի անվան գրական թանգարանում այսօր բացվում է վրաց-ուկրաինական «Գովաբանություն» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը կընթանա մինչև հունիսի 20-ը։ Այն Թբիլիսիի Artisterium-15 փառատոնի մի մասն է։

Ցուցահանդեսին կմասնակցեն վրացի գրողներ, նկարիչներ և լուսանկարիչներ՝ Աննա Կորձայա-Սամադաշվիլի, Նինո Խառատիշվիլի, Լադո Պոչխուա, Բեսո Ուզնաձե, Գուրամ Ցիբախաշվիլի, Մարիամ Նատրոշվիլի, Դետու Ջինչարաձե։

Փառատոնի հյուրերն են Ուկրաինայից՝ Ալեքսանդրա Կրոլիկովսկա, Անդրեյ Զելինսկի, Անտոն Կարյուկ, Անտոն Լոգով, Լիլիա Չավագա, Մաքսիմ Կոզլով, Մարիա Պրոշկովսկա, Մարիա Դրոզդովա, Մարիա Պրոկոշենկո, Մարիա Վիշեդսկա, Միխայլո Ժարժայլո, Նիկիտա Վլասով, Վիտալի Յանկով, Ժենյա Մաչկովսկա, Զոյա Լակտոնովա։