«Վրացական երազանք»-ն արձագանքել է Ռուտեի հայտարարությանը

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, որում նա, ի թիվս այլ խնդիրների, խոսել է Վրաստանի մասին՝ ասելով, որ «խիստ մտահոգված է» երկրում տեղի ունեցող զարգացումներով։

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն 2008 թվականի պատերազմի և Ուկրաինայի իրադարձությունները կապել է ՆԱՏՕ-ի շահերի հետ։

«Մենք չպետք է զոհաբերենք մեր երկրի շահերը՝ նրանց շահերը հետապնդելու համար, ինչպես եղավ, օրինակ, 2008 թվականին, ինչպես եղավ Ուկրաինայում… Մենք պետք է հատկապես զգույշ և ուշադիր լինենք, որպեսզի ինչ-որ մեկը մեր երկրի շահերը չօգտագործի», — ասել է նա։

«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը Մարկ Ռուտեի հետ հարցազրույց է արել նոյեմբերի 24-ին ։

Մանրամասները` նյութում.

Մտահոգված ենք Վրաստանում տիրող իրավիճակով. Մարկ Ռուտե