Վրաստանի կառավարությունն այսօր հակաճգնաժամային ծրագիր կներկայացնի

Վրաստանի կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է մշակել, այսօր պարզ կդառնա՝ որքան աջակցություն է տրամադրվելու բնակչությանը:  

Ծրագրում ներառված միջոցառումները ներառում են սոցիալական օգնություն, նաև աջակցություն բիզնեսին: Այսօր նաև կներկայացվի սահմանափակումների թուլացման ու տնտեսությունը բացելու ծրագիրը:

Կառավարությունը նշում է, որ վարակի դեմ պայքարին զուգահեռ ամենօրյա ռեժիմով  աշխատանք է տարվել հակաճգնաժամային ծրագրի վրա, առաջին փուլում որոշում էր ընդունվել 3 ամսվա կոմունալ վճարների հոգսից ազատել բնակչությանը: Նաև կենսական անհրաժեշտության 9 ապրանքի ապահովագրումն է ծրագրի առաջին փուլում, այդ ապրանքատեսակներն, այդ թվում հացը, Վրաստանում չեն թանկացել: Բիզնես ոլորտի համար արտոնություններ են սահմանվել, բոլոր բնակիչները 3 ամսով ազատվել են վարկային պարտավորություններից:

Հաջորդել է երկրի տնտեսության համար 3 միլիարդ դոլար ֆինանսական ռեսուրսի տրամադրումը՝ միջազգային դոնորների ու գործընկերների կողմից: