18 մետրանոց ավտոբուսների երթուղին հայտնի է

Նոր՝ 18 մետրանոց ավտոբուսները, որոնք տարեվերջին պետք է մտնեն Թբիլիսի, սկզբում կշարժվեն միայն 4 երթուղով։ Այս տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ 18 մետրանոց ավտոբուսները կշարժվեն հետևյալ երթուղիներով.

  • N301 (Պոլիտկովսկայա փողոցից մինչև Սուրբ Բարբարա թաղամաս)- կանցնի Սաբուրթալոյի կենտրոնական հատվածով, Վակեիում՝ Ճավճավաձեի պողոտայով, Ռուսթավելիի պողոտայով, Օրթաճալայում՝ Գաբրիել Սալոսի պողոտայով,
  • N302 (Մաղլիվիի կորպուսից մինչև Դիդի Դիղոմի)- կանցնի Սաբուրթալոյի կենտրոնական հատվածով, Աղմաշենեբելիի նրբանցքով,
  • N308 (Գլդանիից մինչև Կոլմերունեոբիս հրապարակ)- կանցնի մետրոյի հետևյալ կայարաններով՝ Ախմետելիի թատրոն, Սարաջիշվիլի, Գուրամիշվիլի, Ղրմաղելե, Դիդուբե, Ծերեթելի, Մարջանիշվիլի, Ռուսթավելի, Թավիսուփլեբիս մոեդանի,
  • N314 (Դիդի Դիղոմիից մինչև Կոլմեուրնեոբիս հրապարակ)- կանցնի Դիդի Դիղոմի միկրոշրջաններով, Աղմաշենբելի նրբանցքով, Թբիլիսիի քաղաքային դատարանով, Զուրաբ Ժվանիայի հրապարակով, Թբիլիսիի քաղաքապետարանով, Կենդանաբանական այգով, Ֆիլհարմոնիայով, Ռուսթավելի պողոտայով։

Ի դեպ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նոյեմբերի 7-ին Մյունխեն կատարած այցի ընթացքում հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի վերջ մայրաքաղաք կժամանեն 50 նոր ավտոբուսներ, որոնք երթուղիներով կշարժվեն հունվարից։