«Վրացական երազանքը» արձագանքում է ԵՄ դեսպանի քննադատությանը

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հնչեցրած քննադատությունը քննարկման առիթ է դարձել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում։

Հարցելը նախօրեին քննադատել էր իշխող կուակցությանը։ Դիվանագետը մեկնաբանել է Պետական ​​տեսչական ծառայության վերացումը և երեք ընդդիմադիր պատգամավորների լիազորություններից զրկելը։  Նրա կարծիքով՝ այս ամենը «վնասել է Վրաստանի քաղաքական ներառականությանը և ժողովրդավարական բազմակարծությանը»։

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Հարցելի հայտարարություններն անվանել է անարդար և կողմնակալ։

Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն էլ ասել է, թե Հարցելի հայտարարություններն իրավական հիմք չունեն․

«Պարոն Կարլը չի ​​քննարկել այս որոշման հիմքում ընկած օբյեկտիվ չափանիշներն ու հանգամանքները։ Այս մարդն օգնում է մեզ շատ գործերում, նա մեր կողքին է, բայց կոնկրետ նման հայտարարություն անելը՝ սխալ էր։ Այն իրավական հիմքը չուներ։ Ուստի, ես կտրականապես համաձայն չեմ նրա հետ»։