Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին բացման խոսքից հետո ընթացել է Վրաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստը։
Թուրքիայի պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստին մասնակցում էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի ղեկավարությամբ։
Իր ելույթում Քվրիվիշվիլին խոսել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման և այդ գործընթացում միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի կարևորության մասին։
Վրաստան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, մշակույթը, կրթությունը, առողջապահությունը և այլ ոլորտներ։
Նիստի ավարտին նախարարները ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։