Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի

Մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC): Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հրամանատարաշտաբային ուսուցումն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի (SNGP) շրջանակներում։ ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին։

ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները 2022-ը հրամանատարական-շտաբային է, որը ներառում է համակարգչային ուսուցում և ոչ դաշտային զորավարժություններ: Բազմազգ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ։ Զորավարժությունների ընթացքում մասնակիցները կզարգացնեն համակարգչային սիմուլյացիաների միջոցով գործողությունները պլանավորելու և միմյանց հետ գիտելիքներն ու փորձը կիսելու համար անհրաժեշտ հմտությունները:

Ըստ ՊՆ-ի, դասընթացը կնպաստի Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների միջև ռազմական անձնակազմի փոխգործունակության բարձրացմանը։