Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցուն

Ախալքալաքցի 55 կիլոգրամ քաշային Գոռ Այվազյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է:

55 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցի Ամին Մամազադային և անցավ հաջորդ փուլ:

Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան: