Նինոծմինդայում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում խմբակավարի թափուր աշխատատեղ կա

Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում խմբակավարի թափուր տեղ կա:

Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։

Խմբակավարի հիմնական պարտականություններն են` խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:

Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:

Անհրաժեշտ որակավորումներ՝
  • Կազմակերպական հմտություններ,
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
  • Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
  • Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
  • Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
  • Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
  • Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
  • Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:

Դիմելու վերջնաժամկետը մարտի 28-ն է։

Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար Արմեն Ղարսլյան) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: