Դեսպան Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Մարտի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Լևան Իոսելիանիի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Քաղաքացիներ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին։
Հանդիպմանը զրուցակիցները բարձր են գնահատել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները։
Կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանում քաղաքական ճգնաժամի, ընտրական բարեփոխումների, ինչպես նաև  տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։