Հուլիսին օտարերկրացիները 431 մլն դոլար են ծախսել Վրաստանում

2018 թվականի միայն հուլիսին օտարերկրյա այցելուները Վրաստանում ծախսել են 431 մլն դոլար:

Այս մասին տվյալները հրապարակել է Վրաստանի Կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.7 տոկոս:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին արտասահմանյան տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 1 մլրդ 792 մլն դոլար:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Վրաստան են այցելել են ավելի քան 4.6 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 12.9 տոկոս: Տուրիստական այցելությունների թիվը կազմել է ավելի քան 2.4 միլիոն, ինչը 433.6 հազարով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:

Թողնել պատասխան