Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող երեխաների ծնողները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Դյուշենի մկանային դիստրոֆիա (հազվագյուտ գենետիկ հիվանդություն) ունեցող երեխաների ծնողները պնդում են, որ Ներքին գործերի նախարարությունն իրենց թույլ չի տալիս վրաններ տեղադրել և 24-ժամյա բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի կառավարության շենքի առջև։

Ծնողները կրկին հավաքվել են երկուշաբթի օրը՝ ժամը 15:00-ին  և պահանջում են հանդիպում Իրակլի Կոբախիձեի հետ։

Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող երեխաների ծնողները բազմիցս հանդիպումներ են ունեցել կառավարության պաշտոնյաների հետ և բողոքել դեղորայքի ֆինանսավորման և այլ խնդիրների շուրջ։

Դյուշենի մկանային դիստրոֆիան (ԴՄԴ) վաղ տարիքում մկանների թուլություն է առաջացնում, տեղաշարժումն անվասայլակով է, իսկ հիվանդությունը` մահացու։

Նախաձեռնող խմբի տվյալներով՝ Վրաստանում գրանցված է այս ախտորոշմամբ մոտ 100 երեխա։

Նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել 2026 թվականի մարտի 28-ին՝ կառավարության շենքի մոտ։