«Մթավարի» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրենց օպերատորին գցել են «Վրացական երազանքի» շտաբի երկրորդ հարկից

«Մթավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հաղորդմամբ՝ հեռուստաընկերության օպերատորին գցել են Քարելիում գտնվող իշխող «Վրացական երազանքի» շտաբի երկրորդ հարկից:

Գվարամիան գրում է Facebook- ի իր էջում, որ օպերատորը տեղափոխվել է Քարելիի հիվանդանոց:

«Ես գնում եմ Քարելի: Իմ խումբը Քարելիում նկարահանումներ էր իրականացնում: «Վրացական երազանք»-ի շտաբի երկրորդ հարկից երազանքի անդամները գցել են մեր օպերատորին, ում այժմ տեղափոխում են Քարելիի հիվանդանոց»,- գրել է Գվարամիան:

Քարելիի քաղաքապետի թեկնածու («Վրացական երազանքից») Զազա Գուլիաշվիլիի խոսքով՝ «Մթավարի» ալիքի օպերատորին ոչ ոք չի գցել գրասենյակի երկրորդ հարկի պատշգամբից, այլ նա ինքը հետընթաց նկարահանումներ իրականացնելով՝ ընկել է աստիճաններից: