Ո՞ր կուսակցություններն են Ջավախքում մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Վրաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, սեպտեմբերի 10-ի դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների սակրեբուլոներում (ավագանի) մանդատներ ստանալու համար պայքարելու է 13 կուսակցություն: 

Ախալքալաքի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրությունների համամասնական ցուցակով մասնակցում են՝

  • Երրորդ ուժ —  համար 1
  • Եվրոպական Վրաստան — համար 2
  • Միացյալ ազգային շարժում — համար 5
  • Եվրոպացի դեմոկրատներ — համար 6
  • Վրաստանի հայրենասերների դաշինք — համար 8
  • Լելո — համար 9
  • Լեյբորիստական կուսակցություն — համար 10
  • Եվրոպացի սոցիալիստներ — համար 19
  • Գախարիա — Վրաստանի համար — համար 25
  • Գիրչի — համար 36
  • Ազատ Վրաստան — համար 37
  • Վրացական երազանք — համար 41

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրությունների համամասնական ցուցակով մասնակցում են՝

  • Երրորդ ուժ —  համար 1
  • Եվրոպական Վրաստան — համար 2
  • Միացյալ ազգային շարժում — համար 5
  • Եվրոպացի դեմոկրատներ — համար 6
  • Վրաստանի հայրենասերների դաշինք — համար 8
  • Լեյբորիստական կուսակցություն — համար 10
  • Գախարիա — Վրաստանի համար — համար 25
  • Վրացական երազանք — համար 41: