Լուսանկարներ, տեսանյութ. Լարսը բեռնատարների համար փակ է. Գուդաուրիի մոտ կուտակումներ են

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է:  Այս մասին հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:  

Առատ ձյան ու մերկասառույցի պատճառով սահմանափակվել է կցորդով ու կիսակցորդով տրանսպորտի երթևեկը` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուսու` Գուդաուրի-Կոբի հատվածում:  Մնացած մեքենաները  տեղաշարժվում են առանց սահմանափակումների:

Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը կազմակերպվում է միայն առանց կայանման ռեժիմի ու միայն պաշտպանիչ թունելներով: Տեղում պարեկային ոստիկանությունը կոորդինացնում է մեքենաների շարժը:

Հիշեցնենք` խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի մասին է: