Հունվարի 14-ին Վրաստանը նշում է Պետական դրոշի օրը՝ խորհրդանիշ, որը մեկտեղում է երկրի պատմական ժառանգությունն ու ժամանակակից քաղաքական գործընթացները: Վրաստանի դրոշը պատկերված է ճերմակ կտավի վրա` հինգ խաչով. չորսը՝ եզրերին, մեկը՝ կենտրոնում, խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին և չորս ավետարանիչներին։
Երկրի ազգային խորհրդանիշի նկատմամբ հարգանքի տուրքով, Պաշտպանության ուժերի զինծառայողները հանդիսավոր բարձրացրել են վրացական դրոշները՝ պետական օրհներգի ուղեկցությամբ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Դրոշի օրվա կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածքում և Պաշտպանության ուժերի ռազմական բազաներում տեղի է ունեցել դրոշի բարձրացման արարողություն։
Պետական դրոշի օրն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, չնայած հինգ աստղով դրոշն ունի գրեթե 700 տարվա պատմություն։ 2004 թվականի հունվարի 14-ին Վրաստանի պետական դրոշը` զինանշանի և օրհներգի հետ միասին, դարձավ Վրաստանի ազգային խորհրդանիշ։