Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում. Global Finance

Վրաստանը տարածաշրջանի առաջատարն է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում: Այս մասին ասվում է Global Finance-ի ամերիկյան հրատարակության կողմից հրապարակված վարկանիշում:

Վրաստանը 128 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը: Երկիրը ստացել է 9.68 միավոր՝ տարածաշրջանում դառնալով առաջատարը:

Նույն վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 71-րդն է, Թուրքիան՝ 107-ը, իսկ Ռուսաստանը 108-րդ տեղում է:

Առաջին տեղում է Իսլանդիան: Աշխարհի առաջին հնգյակում Իսլանդիային զիջում են Ավստրիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Շվեյցարիան:

Ամենավատ արդյունքն ունեն Նիգերիան, Սալվադորը, Գվատեմալան, Եմենը և Ֆիլիպինները:

Գնահատումը կատարվել է հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հակամարտության հնարավորությունը, տնտեսական զարգացման մակարդակը, բնական աղետների հավանականությունը և քաղաքացիների պաշտպանվածությունը: