Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից է. Ղարիբաշվիլի

ITB Berlin 2023 ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ այսօր Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից մեկն է, ինչը շատ կարևոր է Վրաստան ժամանող ցանկացած այցելուի համար:

Ղարիբաշվիլին նշել է՝ վրացիներն ունեն հարուստ և յուրահատուկ պատմություն ու մշակույթ, քանի որ ձգտում են դառնալ ազատ եվրոպական ազգերի ընտանիքի անդամ։

«Տիկնայք և պարոնայք, հրավիրված հյուրեր, ես ուզում եմ մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկել եք:

Այսօր Վրաստանի տնտեսությունն ամենաարագ զարգացողներից մեկն է աշխարհում, չնայած բոլոր մարտահրավերներին, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին»,- ասել է վարչապետը։

Ի դեպ, մարտի 7-9-ը Բեռլինում անցկացվում է աշխարհի առաջատար միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը՝ ITB Berlin 2023-ը։