Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է հայ և ադրբեջանցի գործընկերներին

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտգործնախարարի մամլո ծառայությունը:

Ըստ տեղեկության, հանդիպումների ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանի փոխվարչապետը վերահաստատել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը։

Դավիթ Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ջանք չխնայելու՝ նպաստելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացին։