Վրաստանի արտաքին պետական պարտքը շարունակում է աճել

Նախորդ ամսվա համեմատ այս ցուցանիշն ավել է 230 մլն դոլարով: 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը կազմում էր 6,761 մլրդ դոլար:
6,991 մլրդ դոլարից կառավարության արտաքին պարտքը կազմում է 6,737 մլրդ դոլար, իսկ ազգային բանկի պարտքը՝ 254,095 մլն դոլար:

Վրաստանի խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB); Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD):

Մասնավորապես, IDA-ին Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 909,480 մլն դոլար, IBRD-ին՝ կազմում է 1,073 միլիարդ դոլար, իսկ Ասիական զարգացման բանկի (ADB) պարտքը գերազանցում է 1,415 միլիարդ դոլարը: