Վրաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Իսպանիային

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պատմական հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում՝ 14 միավորի տարբերությամբ հաղթելով գործող չեմպիոն Իսպանիային։

Սա առաջին դեպքն է, որ Վրաստանի ազգային հավաքականը միավորների այդքան մեծ տարբերության է հասնում Իսպանիայի դեմ խաղում։

2025 թվականի Եվրոբասկետն ընթանում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ Վրաստանի ազգային հավաքականը երեկ C խմբում մրցեց Իսպանիայի ազգային հավաքականի հետ։ Սա մրցաշարի առաջին խաղն էր։