Կորոնավիրուսի 19 դեպքից 8-ը Լիլոյի շուկայի հետ է կապված

Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 8-ը կապված են Լիլոյի շուկայի հետ, 5-ը Գաչիանիից են, 2-ը՝ ներմուծված, 1-ը բուժաշխատող է, 3 դեպքի համար հետազոտություն է տարվում՝ աղբյուրը ճշտելու ուղությամբ։

Ըստ Էզուգբայայի՝ քովիդ կենտրոններում բուժվում է 214 պացիենտ։

Հիշեցնենք՝ Վրաստանում հուլիսի 24 -ին կորոնավիրուսի 19 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1104-ի։ Եվս մեկ հիվանդ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը 912 է։