Գնացքների և կայարանների ախտահանումը ամենօրյա ռեժիմով կիրականացվի

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարանները ամենօրյա ռեժիմով կախտահանվեն հատուկ միջոցներով», — այս մասին հայտնում է «Վրացական երկաթգիծ» ընկերությունը:

Նշվում է, որ ամենօրյա ախտահանումը կկատարվի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից առաջարկված ախտահանիչ միջոցներով:

Ձեռքի ախտահանման դիսպենսերները կտեղադրվեն նաև բոլոր վագոններում և կայարաններում:

Երկաթուղային տրանսպորտի և կայարանների ախտահանման վերաբերյալ հանձնարարական է տրվել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված համակարգող խորհրդի կողմից: