Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին մեկնել է Հայաստանի Հանրապետություն։
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։
Կողմերը կքննարկեն Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հարցերը, ասված է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
Վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն։ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն նույնպես կմասնակցի Երևանում նախատեսված հանդիպումներին։