Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա

Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը որպես մարդասիրական բեռ Ուկրաինա է ուղարկել 9 գեներատոր։

Այս տեղեկությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը` հավելելով, որ գեներատորներն Ուկրաինա են ուղարկվել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով։

«Նշված բեռը ներառում է տարբեր տեսակի և հզորության 9 միավոր գեներատոր։ Հատկանշական է, որ Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամն ապահովել է գեներատորների ձեռքբերման և տեղափոխման գործընթացը կարճ ժամանակահատվածում։

Մարդասիրական բեռը կհանգրվանի Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող Վրաստանի դեսպանատանը՝ հետագայում հանձնելու համար։ Ուկրաինան Վրաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը ցամաքային ճանապարհով կստանա մի քանի օրվա ընթացքում», — ասված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ։