Վրաստանի և Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարները հանդիպել են

Կանադայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, արտակարգ և լիազոր դեսպան Սալոմե Քուրասբեդիանին հանդիպել է Կանադայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

«Սեպտեմբերի 18-ին Կանադայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, արտակարգ և լիազոր դեսպան Սալոմե Քուրասբեդիանին ծանոթացման հանդիպում ունեցավ Կանադայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վուսալ Սուլեյմանովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դեսպանատների միջև համագործակցության զարգացման հեռանկարները»,- հաղորդել է Կանադայում Վրաստանի դեսպանատունը։