Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է. Գախարիա

«Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է», — Twitter-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է ԱՄՆ սենատոր Դևիդ Փերդյուի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Ես զրույց ունեցա սենատոր Դևիդ Փերդյուի հետ մեր երկու մեծ ժողովուրդների միջև եղած սերտ համագործակցության և Վրաստան֊ԱՄՆ գործընկերության աճող դինամիկայի մասին. գործընկերություն, որ երբևէ ավելի ամուր չի եղել: Վրաստանը Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցն է: Մենք գնահատում ենք Կոնգրեսի նշանակալի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — գրել է Գիորգի Գախարիան Twitter-ի իր պաշտոնական էջում: