FARA օրենքի դեմ վրացական ՀԿ-ների հայցը գրանցվել է Ստրասբուրգի դատարանում

FARA օրենքի դեմ վրացական ՀԿ-ների հայցը գրանցվել է Ստրասբուրգի դատարանում. կազմակերպություններն իրենք են տարածել այդ տեղեկությունը։

Խոսքը հետևյալ կազմակերպությունների մասին է՝ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ-Վրաստան», «Վրաստանի եվրոպական ուղի», «Օրենքի գերակայության կենտրոն», «Քաղաքացիական շարժում ազատության համար», «Պուբլիկա» և «Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոն»։

FARA օրենքը ապրիլի 1-ին երրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանում։

FARA օրենքի դեմ ՀԿ-ները Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան հայց էին ներկայացրել ավելի վաղ։

Ավելին իմանալու համար կարդացեք՝

«Վրացական երազանք»-ի խորհրդարանն ընդունեց FARA-ն