Լեհաստանը նախատեսում է կատարել օրենսդրական փոփոխություն, որի համաձայն Վրաստանի քաղաքացիները կկորցնեն Լեհաստանում պարզեցված ընթացակարգով աշխատելու իրավունքը։
Լեհաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանն այն 5 երկրների շարքում է, որոնց քաղաքացիները կարող են Լեհաստանում աշխատել հեշտությամբ՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների։
Լեհական լրատվամիջոցներում հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին Վրաստանի 47 հազար 86 քաղաքացու տրամադրվել է 76 հազար 671 աշխատանքային թույլտվություն, ինչը նշանակում է, որ նույն անձը տարվա ընթացքում կարող է փոխել աշխատանքը և կրկին ստանալ աշխատանքային թույլտվություն։
Համապատասխան գործակալությունները գրանցել են ընդհանուր առմամբ 6560 գործատու/կազմակերպություն, որոնք 2024 թվականի ընթացքում աշխատանքի են ընդունել Վրաստանի 47 հազարից ավելի քաղաքացու։