Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից: 500 միլիարդատերերից բաղկացած ցուցակում Իվանիշվիլին 5,92 միլիարդ դոլար կարողությամբ դեռ երեկ զբաղեցնում էր վերջին դիրքերը: Այս փուլում վերջին տեղը զբաղեցնում է Պատ Ստրայկերը, որի կարողությունը գնահատվում է 5,93 միլիարդ դոլար:

Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին ունի 4,8 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդկանց ցուցակում 589-րդն է: Ըստ այս հրապարակման՝ Իվանիշվիլին 2020-ին ունեցել է 4,8 միլիարդ դոլար, իսկ 2019-ին նրա կարողությունը 100 միլիոնով ավելի էր՝ 4,9 միլիարդ դոլար:

Այս տարվա սկզբին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր ունեցած բոլոր ակտիվները, որոնք ծանրաբեռնված չեն կրեդիտային և այլ պարտավորություններով, կփոխանցվեն «Քարթու» բարեգործական հիմնադրամին, իսկ 200 միլիոն դոլարը մնում է իր ու կնոջ տրամադրության տակ: