Քննարկել են Սոչիի և Աբխազիայի միջև ֆուտբոլային համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության սպորտի փոխնախարար Օդեսա Բեյսուլթանովը հանդիպել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո սպորտի պետական ​​կոմիտեի նախագահ Ջեմալ Գուբազի հետ: Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի սպորտի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են ֆուտբոլի ոլորտում Սոչիի և Աբխազիայի համագործակցության հարցերը, ինչպես նաև 2022/2023 մրցաշրջանում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում աբխազական ակումբի ներգրավման հնարավորությունը»։

«Ներկայում Ռուսաստանի սպորտի նախարարությունը վերանայում է պաշտոնական մարզական միջոցառումների օրացույցը, աշխատանքներ են տարվում մրցումների ձևաչափի փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, թիմերի և մարզիկների ներգրավումը, որոնք ներկայում բարեկամ երկրներ են»,- ասված է ՌԴ սպորտի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև՝

«Հարավային Օսիայի Ղրիմացում», թե՞ ճնշումներ Վրաստանի վրա. Ռուսաստանի նախաձեռնած «նոր անեքսիան». կարծիքներ