Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Գիորգոբան

Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է վրաց ուղղափառ եկեղեցուն և բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Գիորգիի տոնի առթիվ։

«Այսօր ուղղափառ քրիստոնեության և Վրաստանի համար ամենանշանակալի սրբերից մեկի՝  Սուրբ Գիորգի Կապադովկացու մահապատժի օրն է։ Սուրբը ծնվել է Կապադովկիայում երրորդ դարի երկրորդ կեսին։ Նա Հռոմի կայսր Դիոկղետիանոսի ասպետն էր։ Կռապաշտ Դիոկղետիանոսը պահանջում էր Սուրբ Գիորգիից Քրիստոսի մերժումը։ Երկար հալածանքներից հետո զորավարին գլխատեցին։ Սուրբ Գիորգին համարվում է վրաց ազգի հովանավոր սուրբը» — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և  մայիսի 6-ին (գլխատման օր)։