Ուղղափառ եկեղեցին այսօր՝ օգոստոսի 19-ին, նշում է Պայծառակերպության (Փոխակերպման) տոնը։ Պայծառակերպությունը 12 մեծագույն տոներից մեկն է։
Ըստ Ավետարանի՝ այս օրը Փրկիչն իր երեք առաքյալներին՝ Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին տարավ Թաբոր (Թաբորական) լեռան գագաթը և նրանց առջև պայծառակերպվեց։
Այս օրվա առթիվ տաճարներում մատուցվում է պատարագ, և կատարվում է մրգօրհնեք (մրգի օրհնության կարգ)։