Վրացական լարին շարունակում է ամրապնդվել

Վրացական լարին դոլարի համեմատ ամրապնդվում է: 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը երկրում կազմում է 3.2228 լարի:

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօրվա առքուվաճառքի արդյունքում ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 3.2228: Փոխարժեքը, որը գործում էր մինչ այսօր` կազմում էր 3.2547 լարի, հետևաբար, դոլարի փոփոխությունը ազգային արժույթի նկատմամբ կազմել է 0.0319 լարի:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3.9238 լարի: