Վրաստանի ՔԿՀ-ներում 12 հազար բանտարկյալների տեղերից 10 հազարը զբաղեցված են

2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ 9845 բանտարկյալ կա, այդ թվում՝ 9393 տղամարդ և 452 կին։ Հատկանշական է, որ երկրի քրեակատարողական հաստատություններում առավելագույնը 12 հազար 332 բանտարկյալի տեղ կա:

Այս տեղեկությունը տրամադրել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) այսօր հրապարակված քրեական արդարադատության վիճակագրական զեկույցում։

Տղամարդ մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է Վրաստանի տղամարդկանց բնակչության 0.53 տոկոսը, մինչդեռ կին մեղադրյալների և դատապարտյալների թիվը կազմում է բնակչության 0.02 տոկոսը։